Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2012

Վաղ գարնանային բանջարեղեն

Վաղ գարնանային բանջարեղեն

Գարնանը բոլորին անհանգստացնում է վիտամինային անբավարարության նկատմամբ մտավախությունը, որի պատճառով մարդիկ շտապում են դեղատուն` գնելու վիտամինների ու հանքային նյութերի հերթական հաբերը:

 

Մինչդեռ մոռանում են, որ օրգանիզմի համար խիստ կարևոր վիտամինների և միկրոտարրերի պահանջը կարելի է լրացնել բնության բարիքների` վաղ գարնանային թարմ, էկոլոգիապես մաքուր ուտելի խոտաբույսերի, բանջարեղենի, մրգերի միջոցով: Վաղ գարնանային տերևային բանջարեղեններից թարխունի, կոտեմի, հազարի, կանաչ սոխի օգտակարության մասին ներկայացնում են Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ ֆարմակոգնոզիայի ամբիոնի դոցենտներ Կարինե Դումանյանը և Ելենա Մելիքյանը:

 

Կանաչ սոխ - Allium 

 

Գիտնականները սոխի հայրենիքը համարում են Իրանը þ Աֆղանստանը: Կանաչ սոխը (կամ այլ կերպ` աղցանային սոխ) աճեցրել են դեռևս հազարամյակներ առաջ: Սոխի բուժիչ հատկությունների մասին գիտեին շատ ազգեր. հին հռոմեացիները նույնիսկ համարում էին, որ սոխը զինվորներին ուժ և կորով է տալիս, այդ իսկ պատճառով էլ այն ընդգրկում էին նրանց սննդակարգի մեջ: 

 

Կանաչ սոխը պարունակում է 93% ջուր, 1,3% սպիտակուցներ, 4,7% ածխաջրեր, 0,8 % բջջանյութ, 0,6% պեկտիններ, 0,2% օրգանական թթուներ, գլիկոզիդներ, եթերային յուղ (վերջինս պարունակում է ծծմբային միացություններ), որով և պայմանավորված է սոխի յուրահատուկ հոտը, կծու համը: Կանաչ սոխը չափազանց հարուստ է հանքային տարրերով (հատկապես` K, Ca, Mg, Na, P, Fe, Co, Mn, Cu, Zn, Mb), կարոտիններով (մինչև 2 մգ% կարոտին), B2, PP, C (30 մգ%) վիտամիններով:

 

Հայտնի արաբ բժշկապետ Ավիցեննան (Իբն Սինա) XI դարում գրել է. «Ուտելի սոխը օգնում է վատ ջրի վնասից, և եթե նրա մեջ գցես մաքրած սոխ, ապա այն կոչնչացնի վատ հոտը: Սոխի հյութը մեղրի հետ օգտակար է աչքի փառին, օգնում է անգինային: ...իր դառնության շնորհիվ օգնում է թույլ ստամոքսին և բացում է ախորժակը»:

 

 Հիպոկրատն իր աշխատություններում կանաչ սոխը որպես դարմանող միջոց խորհուրդ է տալիս ռևմատիզմով, պոդագրայով, ճարպակալումով տառապող հիվանդներին: 

 

Ժամանակակիցները պնդում են, որ 1805թ. Ռուսաստանում որովայնային տիֆի համաճարակի ժամանակ թե´ տիֆից, և թե´ ժանտախտից պաշտպանվելու նպատակով օգտագործում էին մեծ քանակությամբ սոխ: 

 

Գիտնականները նկատել են, որ ջերմոցների աշխատողները, որոնք զբաղվում են կանաչ սոխի մշակմամբ, գրեթե չեն հիվանդանում վարակիչ, մրսածության հետ կապված հիվանդություններով:

 

Ինչպես տեսնում ենք, կանաչ սոխը չափազանց հարուստ է վիտամիններով (ինչը չէինք ասի սոխուկի մասին), որով կանխվում է գարնանային ավիտամինոզը: Վիտամին C-ն պահպանելու նպատակով ցանկալի է կանաչ սոխը մատուցել առանց կտրատելու և առանց ջերմային մշակման: Իսկ վաղ գարնանը այդ վիտամինի նկատմամբ օրգանիզմի պահանջը բավարարելու նպատակով բավական է օրվա ընթացքում ուտել 100-150 գ կանաչ սոխ: Չմոռանանք, որ 100 գ կանաչ սոխը պարունակում է 19 կկալ: 

 

Սոխի մեջ կան նաև զգալի քանակությամբ ֆիտոնցիդներ, որոնք նպաստում են ախտածին միկրոօրգանիզմների ոչնչացմանը: Սոխը բերանի խոռոչը մաքրում է ախտածին մանրէներից: Խորհուրդ է տրվում այն օգտագործել բուսայուղի հետ: 

 

Կանաչ սոխը ժողովրդական բժշկության մեջ խորհուրդ է տրվում այն մարդկանց, որոնք ունեն արյան հիվանդություններ, սակայն պետք է զգույշ լինել լյարդի, ստամոքսի և աղիքների հիվանդությունների դեպքում: Դա բացատրվում է նրանով, որ սոխի կազմության մեջ մտնում է դժվար յուրացվող բջջանյութ, որը գրգռում է ստամոքսի և աղիքների լորձաթաղանթը: Նման դեպքում բուսաբույժները խորհուրդ են տալիս օրվա մեջ օգտագործել 2-3 ընձյուղիկից ոչ ավելի: 

 

Ամենօրյա սննդակարգի մեջ թարմ կանաչ սոխի օգտագործումը նպաստում է օրգանիզմում աղաջրային փոխանակության կանոնավորմանը: Բացի այդ, այն իր յուրատիպ համի և հոտի շնորհիվ գրգռում է ախորժակը և լավացնում մարսողությունը: Գիտական Ժամանակակից բուսաբուժության մեջ սոխի պատրաստուկները հաջողությամբ օգտագործում են վիտամինային անբավարարության, վերին շնչուղիների և աղիքների հիվանդությունների ժամանակ: Վերջինիս դեպքում խորհուրդ են տրվում կանաչ սոխի սպիրտային կամ ջրային հանուկները, իսկ վերին շնչուղիների բորբոքային երևույթների դեպքում` եթերայուղային գոլորշիներով ինհալացիաները: 

 

Մանկահասակ երեխաներին ինհալացիաները հակացուցված են: 

 

Բուսաբույժները միաժամանակ նշում են, որ թարմ կանաչ սոխը օգտակար է շաքարային դիաբետի և միզաքարային հիվանդության ժամանակ: Վերջինիս դեպքում այն թողնում է ավազը և մանր քարերը տարրալուծող ազդեցություն: Կանաչ սոխը խորհուրդ է տրվում նաև որպես հակաճիճվային միջոց. թարմ կանաչ սոխն ուտում են քաղցած վիճակում, կամ 2-3 օրվա ընթացքում խմում նախապես պատրաստված 1/3 բաժակ ջրաթուրմը (1 ճաշի գդալ մանրացված կանաչ սոխը 7-10 րոպե թրմել ջրային բաղնիքի վրա` 200 գ եռացրած ջրում): 

 

Աթերոսկլերոզի բուժման և կանխարգելման նպատակով օգտագործում են մեղրի հետ հավասարաչափ խառնած թարմ սոխի հյութը, խմում մեկական ճաշի գդալ, օրը 3-4 անգամ:

 

Ժողովրդական բժշկության մեջ վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում հաջողությամբ օգտագործվում է նաև տապակած կամ կաթի մեջ եփած սոխը, որը փափկեցնում է խորխը և հեշտացնում դուրս բերումը:

 

Կոտեմ (նվարդակ, աղպակոտեմ, թառա) - Lepidium sativum 

 

Հայրենիքը Իրանն է: Վայրի վիճակում հանդիպում է Աֆրիկայում, Ասիայում: 

 

Որպես սննդային և դեղագործական նշանակության բույս, կոտեմը հայտնի է եղել դեռևս Հին Եգիպտոսում, Հունաստանում, Հռոմում: Բույսի տրորած սերմերից և տերևներից պատրաստված քսուքը ճարպի հետ միասին օգտագործվել է ալերգիաների, քոսի, ինչպես նաև վերքերի բուժման նպատակով:

 

Կոտեմը նպաստում է մարսողությանը, ախորժակի լավացմանը, արյան ճնշման կարգավորմանը: Ցուցաբերում է նաև հակամանրէային, հակաբորբոքային, լեղամուղ և միզամուղ ազդեցություն:

 

Ժողովրդական բժշկության մեջ կոտեմի թարմ հյութը խմելու և ողողումների ձևով խորհուրդ է տրվում հազի ժամանակ, իսկ չհասունացած սերմերը և դրանցից պատրաստված սպիրտային ոգեթուրմն առաջարկվում է տղամարդու պոտենցիայի բարձրացման նպատակով:

 

Թարմ տերևները հարուստ են հանքային նյութերով` K, Ca, P, Mg, Cu և այլն: Պարունակում է C, B խմբի վիտամիններ, կարոտիններ, ռուտին, ռիբոֆլավին, մանանեխի եթերային յուղ, դալար ընձյուղները և թարմ տերևներն ունեն բողկ և ծովաբողկ հիշեցնող բարկ, դառը, կծու համ: 100 գ կոտեմի սննդային արժեքը 32 կկալ է:

 

Կոտեմը օգտագործում են ֆուրունկուլների, մաշկային պզուկների, կորյակների, թեփի, քոսի ժամանակ: Վերջինիս դեպքում խորհուրդ է տրվում կոտեմից պատրաստված ջրաթուրմը (100 գ կանաչ զանգվածը թրմել 0,5 լ ջրում): Կոտեմի պարբերաբար օգտագործման դեպքում նվազում է մի շարք հիվանդությունների` մասնավորապես, սրտանոթային և ուռուցքային հիվանդությունների առաջացման վտանգը:

 

Կոտեմը հակացուցված է գաստրիտի, դուոդենիտի և կոլիտի ժամանակ:

 

Թարխուն (տարղոն) - Artemisia dracunculus

 

Լատիներեն Astemisia անվանումը ծագել է հունարեն artemes բառից, որը թարգմանաբար նշանակում է առողջ, իսկ dracunculus անվանումը` փոքր վիշապ, թե տերևները և թե արմատները նման են վիշապի լեզվին: 

 

Թարխունի վերգետնյա մասը պարունակում է եթերային յուղ, որը հիմնականում կազմված է էստրագոնից (ֆրանսերեն` Estragօn-փոքր հրեշ, արաբերեն` Tarkhun), տերպեններից, ալդեհիդներից, ինչպես նաև` դաբաղային նյութերից, դառնանյութերից, խեժերից և այլն:

 

Սննդի մեջ օգտագործում են թարխունի երիտասարդ ցողունն ու տերևները, որոնք հավաքում են մինչև բույսի ծաղկելը: Օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ չորացրած վիճակում: Թարխունը լայնորեն օգտագործվում է արաբական և կովկասյան խոհանոցներում: Այսպես, օրինակ` հայերը գտնում են, որ ձկնեղենն առանց թարխունի հնարավոր չէ պատկերացնել: Թարխունի եթերայուղից ստացվող քացախն օգտագործում են պահածոների, մսից, ձկից, բանջարեղենից, պանրից պատրաստվող ուտեստներում: Թարխունն օգտակար է նաև զովացուցիչ ըմպելիքների և լիկյորների պատրաստման համար: 

 

Որպես բուժիչ միջոց, թարխունը օգտագործել են դեռևս հին ժամանակներից: 

 

Թարխունն ունի ախորժաբեր, հակաճիճվային, թեթև միզամուղ և անոթներն ամրացնող, մարսողությունը բարելավող և ստամոքսահյութի արտադրությունը խթանող հատկություն:

 

Հազար (մարոլ, կաթնուկ) - Lactuca sativa

 

Հազարը աճեցրել են հին հույները, հռոմեացիները, եգիպտացիները, որտեղից էլ այն տարածվել է այլ երկրներ: Հայտնի են հազարի շատ տեսակներ, որոնք նույնիսկ տարբերվում են ձևով, չափով և տերևների գույնով: 

 

Հազարի տերևները պարունակում են մեծ քանակությամբ C վիտամին և կարոտիններ: Ընդ որում, ստորին տերևներում C վիտամինն ավելի է, քան արտաքին տերևներում, իսկ կարոտինի քանակը` ընդհակառակը, նույնիսկ արտաքին տերևներում 30 անգամ ավելի շատ է, հետևաբար սննդի մեջ պետք է օգտագործել նաև արտաքին կանաչ տերևները: Ունենալով նման քիմիական կազմ, հազարի կալորիականությունն այնուամենայնիվ ցածր է: 100 գ հազարի էներգետիկ արժեքը 15 կկալ է:

 

Հազարը արժեքավոր դիետիկ բույս է: Այն շատ կարևոր է թե´ մեծերի, և թե´ երեխաների համար: Որպես բջջանյութի լավագույն աղբյուր, հազարը խորհուրդ է տրվում մարսողական խանգարումների, շաքարային դիաբետի, ճարպակալման և աթերոսկլերոզի ժամանակ: Այն չափազանց կարևոր է միզուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում, քանի որ կարգավորում է աղաջրային բալանսը, նպաստում օրգանիզմից ավելորդ հեղուկների հեռացմանը: Հազարը խորհուրդ չի տրվում սուր և քրոնիկական կոլիտների, էնտերոկոլիտների, պոդագրայի և միզաքարային հիվանդության ժամանակ:

 

Հազարն անվանում են վիտամինների շտեմարան, քանի որ տերևները պարունակում են B, PP, K, E խմբի վիտամիններ, հանքային աղեր, օրգանական թթուներ, ինչպես նաև սպիտակուցներ, շաքարներ, բջջանյութ, ֆոլաթթու, միկրոտարրեր` Cu, B, Ba, Sr, Cr, Br և այլն:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2012 (294)
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. ru.fotolia.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բարեփոխումների գործընթացը շարունակվում է
Բարեփոխումների գործընթացը շարունակվում է

Յուրաքանչյուր երկրի ռազմավարական կարևորագույն խնդիրներից է բնակչության առողջության պահպանումն ու բարելավումը, որոնց պատշաճ կազմակերպումը ենթադրում է առողջապահական որակյալ և մատչելի ծառայությունների ու բուժօգնության ապահովում...

Հրատապ թեմա Հայաստանում
Առողջապահությունը` պետության ուշադրության կենտրոնում
Առողջապահությունը` պետության ուշադրության կենտրոնում

Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,«Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Վաղվա առողջությունն ապահովագրենք այսօր. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության
Վաղվա առողջությունն ապահովագրենք այսօր. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության

Հարցազրույց «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության անձնական ապահովագրական բաժնի պետ Բաբկեն Շահումյանի հետ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Սթրեսի կառավարման հիմնական ուղիները
Սթրեսի կառավարման հիմնական ուղիները

Սթրեսը վտանգի, մարտահրավերների և միջավայրի փոփոխությունների արդյունքում առաջացած ընդհանուր հարմարվողականության (ադապտացիոն) համախտանիշ է...

Հոգեկան առողջություն
Դեպրեսիա
Դեպրեսիա

Մարդիկ հաճախ իրենց վատ տրամադրությունն արտահայտելու համար օգտագործում են դեպրեսիա, ընկճախտ, ընկճվածություն, տխրություն, թախծոտություն բառերը, սակայն դեպրեսիան ավելին է, քան պարզապես նշված զգացումները: Դեպրեսիան հիվանդություն է...

Հոգեկան առողջություն
Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տեղեկատվություն

Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների թվի աճ է արձանագրվել, որին «նպաստել» են բնակչության կենսամակարդակի նվազումը, մարմնավաճառությունը,«սեռական հեղաշրջումը»...

Վեներաբանություն
Կանդիդոզը որպես սեռավարակ
Կանդիդոզը որպես սեռավարակ

Կանդիդոզը որպես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն` մեր հանրապետությունում բոլոր սեռավարակների մեջ վերջին 10 տարիների ընթացքում արձանագրված դեպքերի թվով զբաղեցրել է առաջին տեղը...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ուրո-անդրոլոգիա Վեներաբանություն
Մարդու մկանային համակարգը
Մարդու մկանային համակարգը

Մարդու հենաշարժական համակարգը բաղկացած է պասիվ և ակտիվ մասերից: Պասիվը ոսկրերն են` միմյանց հետ շփման հատվածներում ծածկված ողորկ հոդային մակերեսներով, դրանց միացնող և շարժումներին որոշակի...

Անատոմիա և ֆիզիոլոգիա
Աճող օրգանիզմի շարժունակության կարգավորումը

Հիպոդինամիան համարվում է դարի, այսպես կոչված` պրոգրեսի հիվանդություն: Դա մարդու շարժողական ակտիվության հարաբերական սահմանափակումն է, որը պայմանավորված է ժամանակակից քաղաքակրթության և գիտատեխնիկական առաջընթացով...

Առողջ երեխա
Ցավոտ դաշտան
Ցավոտ դաշտան

Դաշտանը, որպես Ֆիզիոլոգիական պրոցես, կարող Է ուղեկցվել մի շարք տհաճ զգացումներով: Աղջիկներնի ու կանանց մեծամասնությունը դրանից 1-2 օր առաջ նկատում է թեթևակի տկարություն, կրծքագեղձերի կոշտացում...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա ԿԻՆ: Ինտիմ
Պտղի իրավունքը
Պտղի իրավունքը

Պտղի բազմաթիվ արատներ հնարավոր է շտկել ներարգանդային շրջանում: Սա բուժման նոր մեթոդ է, որը կոչվում է «պտղի բժշկություն»: Այն արդեն հաջողությամբ կիրառվում է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների բազմաթիվ բուժհաստատություններում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժիշկներ
Երեխայի խնամքը
Երեխայի խնամքը

«Առողջապահություն» հանդեսի խմբագրությանն ուղղված` երեխայի խնամքին վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխանում է Երևանի 2-րդ բուժմիավորման մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Զարինե Կոջոյանը...

Առողջ երեխա
Անպտղությունը դատավճիռ չէ...
Անպտղությունը դատավճիռ չէ...

Ժամանակն անցնում է, իսկ ախտորոշումը դեռևս նույնն է, որը կարծես դատավճիռ լինի: Սովորության համաձայն` կինն այցելում է տարբեր բժիշկների, հետազոտվում է և փորձում գտնել չհղիանալու պատճառները, իսկ անհոգ ամուսինը չի էլ կռահում, որ խնդիրը հենց իր մեջ է...

Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն
Երիտասարդ ձեռքերի գաղտնիքները
Երիտասարդ ձեռքերի գաղտնիքները

Ինչպես հանդեսի նախորդ համարներում նշվել է` տարվա յուրաքանչյուր եղանակի համար մաշկի խնամքի միջոցները տարբեր են: Այդ սկզբունքը գործում է նաև ձեռքերի մաշկի դեպքում...

Ձեռքերի խնամք
Առողջ ապրելակերպ սննդակարգի հիմնական սկզբունքները. оգտագործեք մսամթերք, ավելի հաճախ` մսին փոխարինող մթերք
Առողջ ապրելակերպ սննդակարգի  հիմնական սկզբունքները. оգտագործեք մսամթերք,  ավելի հաճախ` մսին փոխարինող մթերք

Ինչու ուտել։ Մսամթերքը կենդանական սպիտակուցների, հանքային նյութերի` ցինկ, մագնեզիում, և որոշ վիտամինների` B, B12, D, գլխավոր աղբյուրն է, ապահովում է օրգանիզմում յուրաքանչյուր բջջի...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ